Սթիվ Ջոբսի ընկերներն ու ընտանիքի անդամները բացել են Steve Jobs Archive կազմակերպությունը, որը կներկայացնի Սթիվ Ջոբսի թվային արխիվը։

Բացի թվային արխիվից, այն Ջոբսի արժեքներն արտացոլող ծրագրերին կտրամադրի կրթաթոշակներ ու աջակցություն:

Այս պահին կայքը բովանդակային առումով հագեցած չէ: Ներկայացված է մարդկության հանդեպ Ջոբսի սիրո մասին բանաստեղծական նամակն ինքն իրեն, ինչպես նաեւ մի քանի մեջբերում՝ աուդիո եւ վիդեո ձայնագրություններով:

Նշվում է, որ կայքը «կծառայի որպես Սթիվին վերաբերող պատմական նյութերի պահոց, որոնցից մի քանիսը երբեւէ չեն հրապարակվել»։

Լորեն Փաուել Ջոբսը`Սթիվի այրին, նշել է, որ ստեղծողները կենտրոնացել են ոչ թե նյութական արտեֆակտների, այլ այն գաղափարների եւ հասկացությունների վրա, որոնք ազդեցություն են ունեցել Ջոբսի վրա:

Կայքի նկարագրության մեջ նշվում է, որ նոր կազմակերպությունը կստեղծի ծրագրեր, կրթաթոշակներ, հավաքածուներ եւ կհաստատի այնպիսի գործընկերություններ, որոնք համահունչ են Սթիվ Ջոբսի արժեքներին:

Նման նախագծերի մասին կհայտարարվի առաջիկա ամիսներին։