17:50 | 15.08.25 | Նորություններ | 350
Viva-ն այս տարի աջակցել է երկու կարեւոր կինոնախագծի՝ հայկական ամենահեղինակավոր կինոփառատոնին՝ «Ոսկե ծիրան»-ին, ինչպես նաեւ «Kinodaran»-ի մասնակցությանը Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկային։
«Այս նախագծերից յուրաքանչյուրն կարեւոր նշանակություն ունի եւ յուրովի է նպաստում հայկական կինոարդյունաբերության զարգացմանը: Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը դարձել է մեր երկրում ստեղծագործական հանդիպումների, գաղափարների փոխանակման եւ նոր ֆիլմերի ներկայացման կարեւոր հարթակ, որը Հայաստանը դարձնում է միջազգային համագործակցության եւ մշակութային փոխանակման կարեւոր վայր։
Ինչ վերաբերում է «Kinodaran»-ին, Viva-ի աջակցությունն այս նախագծին նախ եւ առաջ պայմանավորված է հայկական կինոբովանդակության տարածման, Հայաստանի եւ արտերկրի շուկաներում հայկական բովանդակության առաջխաղացման անհրաժեշտության գիտակցումով։ Ապահովելով նախագծի իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ Viva-ի նպատակն է նպաստել հայկական կինոարտադրանքի մոնետիզացմանը նաեւ երկրի սահմաններից դուրս։ Հուսով ենք՝ Կաննի կինոփառատոնին «Kinodaran»-ի մասնակցությունը կբարձրացնի հայկական կինոյի նկատմամբ հետաքրքրությունը եւ կօգնի իր արժանի տեղը գտնել կինոյի համաշխարհային քարտեզի վրա։ Մեր ընկերությունը հպարտ է մաս կազմել այս նախաձեռնություններին», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Viva-ն «Ոսկե ծիրանի» գլխավոր գործընկերությունը ստանձնել է արդեն 14-րդ անգամ, իսկ «Kinodaran»-ը Կաննի կինոփառատոնի կինոշուկային մասնակցում էր առաջին անգամ։
Կաննի կինոփառատոնի կինոշուկային ընկերության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել միջազգային ավելի քան 70 ընկերության ու ոլորտի ներկայացուցչի հետ, որտեղ քննարկվել են «Kinodaran»-ի սեփական արտադրության ֆիլմերն ու սերիալներն արտահանելու հնարավորությունները։
«Kinodaran»-ի բովանդակությունն առանց բաժանորդագրության վճարի հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին։ «START+» կանխավճարային, «UNLIM», «X», «Y» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները «Kinodaran»-ից կարող են օգտվել առանց բաժանորդագրության վճարի եւ առանց ինտերնետ փաթեթի մեգաբայթները սպառելու: