Նոյեմբերի 24-ին տեղի կունենա Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի շահառուների առաջին հանդիպումը։
Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմավարական նախաձեռնություններից է, որի նպատակն է դառնալ նորարարությունների եւ համագործակցության բաց հարթակ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան ԱԲ վիրտուալ ինստիտուտի առաքելությանը, դիմելու ընթացակարգին, ինչպես նաեւ հնարավորություն կունենան հաղորդակցվելու ոլորտի գաղափարակիցների հետ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Ինստիտուտի մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքում։