11:01 | 28.11.25 | Նորություններ | 96
SmartGate VC-ն հայտնել է, որ մասնակցել է Cordance Medical-ի 8 միլիոն դոլարի ներդրումային փուլին:
Գործարքը գլխավորում է Sonder Capital-ը՝ Shanda Group-ի, Angel Physicians Fund-ի, R42 Group-ի, Sontag Foundation Innovation Fund-ի եւ Brain Tumor Investment Fund-ի հետ համատեղ ներդրումներով։
Cordance Medical-ն առաջատար է ոչ ինվազիվ կենտրոնացված ուլտրաձայնային հարթակի ստեղծման գործում, որն անվտանգ եւ ժամանակավորապես բացում է արյուն-ուղեղային պատնեշը՝ ուղեղի ուռուցքների եւ այլ նյարդաբանական հիվանդությունների բուժման համար։