Alphabet-ը շուկայական կապիտալիզացիայով գերազանցել է Apple-ին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Nvidia-ից հետո։
Google-ի մայր ընկերությունը Apple-ին դուրս է մղել երրորդ տեղ՝ դառնալով աշխարհի երկրորդ խոշորագույն ընկերությունը։ Սա ցույց է տալիս, որ Google DeepMind-ը դարձել է արհեստական բանականության մրցավազքի «հաղթողներից» մեկը, ըստ Bloomberg-ի։
Apple-ի բաժնետոմսերը անկում են ապրել վեց օր անընդմեջ, եւ 2026 թվականի հունվարի 7-ին դրանք կորցրել են իրենց արժեքի գրեթե 5%-ը կամ 200 միլիարդ դոլարը՝ հասնելով 3.85 տրիլիոն դոլարի։ Այդ օրն Alphabet-ի բաժնետոմսերը բարձրացել են 2.4%-ով՝ կազմելով 3.89 տրիլիոն դոլար։
Հունվարի 8-ին տարբերությունը մեծացել է. Apple-ի բաժնետոմսերը անկում են ապրել եւս 1.2%-ով, մինչդեռ Alphabet-ի բաժնետոմսերը բարձրացել են 1.1%-ով։ Ընկերությունների շուկայական կապիտալիզացիան հասել է համապատասխանաբար 3.8 տրիլիոն դոլարի եւ 3.9 տրիլիոն դոլարի։ Google-ն արժեքով գերազանցել է Apple-ին՝ 2019 թվականից ի վեր առաջին անգամ։