Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla® ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում:
Ucom-ը լավագույնն է «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ» (Fastest Mobile Network), «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» (Best Fixed Network) եւ «Հայաստանում լավագույն շարժական ցանց» (Best Mobile Network) անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։
Ookla® Speedtest Intelligence® հարթակի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի նույն տվյալների հիման վրա Ucom-ն ստացել է նաեւ հետեւյալ մրցանակները․ «Հայաստանում լավագույն շարժական ինտերնետով խաղային փորձառություն» (Best Mobile Gaming Experience) եւ «Հայաստանում լավագույն ֆիքսված ինտերնետով խաղային փորձառություն» (Best Internet Gaming Experience)։
Այս մրցանակները հաստատում են, որ Ucom-ի ցանցը կայուն եւ բարձրորակ փորձառություն է ապահովում ինչպես առօրյա ու աշխատանքային օգտագործման, այնպես էլ` բովանդակության դիտման եւ խաղային փորձառության ընթացքում։
«Speedtest Awards մրցանակները մեր թիմի երկարաժամկետ եւ հետեւողական աշխատանքի արդյունքն են։ Դրանք եւս մեկ անգամ հաստատում են, որ Ucom-ը ոչ միայն ներդնում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այլեւ կառուցում է այնպիսի ցանց, որը իրական արժեք է ստեղծում մեր երկրի եւ բաժանորդների համար։ Ucom-ի 5G-ն արդեն ներդրվել է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներում։ Մեր նպատակն է ապահովել կայուն, արագ եւ հուսալի կապ երկրի բոլոր բնակիչների համար՝ անկախ գտնվելու վայրից, եւ այս գնահատականները ցույց են տալիս, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար մեծ պատիվ է Ucom-ին շնորհավորելն այս նշանակալի հաջողության եւ ճանաչման կապակցությամբ՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում Speedtest Awards մրցանակաբաշխության շրջանակում հինգ մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիքսված եւ լավագույն շարժական ցանց մրցանակները նվաճելու համար։ Այս բարձր գնահատականը վկայում է Ucom-ի հետեւողական եւ նպատակասլաց աշխատանքի մասին՝ իր բաժանորդներին ոլորտում առաջատար շարժական եւ ինտերնետ ծառայություններ մատուցելու ուղղությամբ։
Բարձր մրցակցային պայմաններում Ucom-ի ցուցանիշներն առանձնացան՝ ապահովելով ամենաարագ շարժական արագությունների եւ լավագույն խաղային փորձի մրցանակները թե՛ ֆիքսված, թե՛ շարժական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Ookla-ի Speedtest Awards մրցանակաբաշխությունը հայտնի է իր խիստ եւ համապարփակ մեթոդաբանությամբ, որի միջոցով գնահատվում են շարժական եւ ինտերնետային ցանցերի կատարողականի ոլորտում լավագույն ընկերությունները», - նշել է Ziff Davis ընկերության ստորաբաժանում հանդիսացող Ookla-ի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բայը։
Speedtest Awards մրցանակները շնորհվում են ինտերնետի արագության եւ կապի որակի գլոբալ առաջատար հարթակ Ookla Speedtest-ի կողմից։ Մրցանակները շնորհվել են Ucom-ին ՀՀ շուկայում ամենաբարձր ցուցանիշները ապահովելու համար, որոնք հիմնված են ինտերնետի իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։
Speedtest Awards-ի մեթոդաբանությունը հիմնված է մի շարք առանցքային ցուցանիշների համադրության վրա, այդ թվում՝ ներբեռնման (download) եւ փոխանցման (upload) արագությունների, համացանցի զննում (web browsing) եւ տեսանյութերի սթրիմինգ (video streaming), իսկ որոշ կատեգորիաներում՝ նաեւ խաղային փորձի գնահատում (Game Score), որը հաշվի է առնում ազդանշանի ուշացումն (latency) ու տատանումները (jitter)՝ իրական խաղային սերվերների հետ կապի պայմաններում։
Ucom-ը Ookla Speedtest Awards կողմից նախկինում ստացել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2021», «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» եւ «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները։ Այս մրցանակները հաստատում են Ucom-ի շարունակական ներդրումը Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման գործում եւ ընդգծում են ընկերության առանցքային դերը երկրի կապի ապագայի ձեւավորման հարցում։
2025 թ․ մրցանակների վերաբերյալ բոլոր մանրամասններին կարող եք ծանոթանալ այստեղ։