16:19 | 03.03.26 | Նորություններ | 96
Apple-ը ներկայացրել է iPhone 17e սմարթֆոնը, որը iPhone 17 ընտանիքի ամենամատչելի մոդելն է:
iPhone 17e-ն ունի 6.1 դյույմանոց Super Retina XDR OLED էկրան՝ HDR-ում 1200 նիտ առավելագույն պայծառությամբ։ Այն պաշտպանված է քերծվածքներից Ceramic Shield 2 ապակիով եւ հակաանդրադարձնող ծածկույթով։ Կորպուսը պատրաստված է ավիատիեզերական մակարդակի ալյումինից եւ համապատասխանում է IP68 ջրից եւ փոշուց պաշտպանվածության ստանդարտին։
Սմարթֆոնը պահպանում է նախորդի նույն դիզայնը: Այն աջակցում է 15 վատտանոց անլար լիցքավորում MagSafe-ի եւ Qi2-ի միջոցով: Սարքը լիցքավորում է մինչեւ 50% մոտ 30 րոպեում:
Սմարթֆոնն ունի 48 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ 2x օպտիկական մեծացմամբ: Հասանելի են գիշերային եւ դիմանկարային ռեժիմներ, վերջինս՝ նկարահանումից հետո ֆոկուսի կետը փոխելու հնարավորությամբ: Տեսանյութը ձայնագրվում է 4K որակով՝ Dolby Vision-ով՝ վայրկյանում 60 կադր արագությամբ։
Այն օժտվել է iPhone 17-ի A19 չիպով: Ընկերության տվյալներով՝ վեց միջուկանի պրոցեսորը «մինչեւ երկու անգամ ավելի արագ է», քան iPhone 11-ը։ Թարմացված 16-միջուկանի նեյրոնային շարժիչը օպտիմալացված է մեծ գեներատիվ մոդելների եւ Apple Intelligence-ի հնարավորությունների համար։
Սմարթֆոնը նաեւ ունի Apple-ի նոր C1X մոդեմը։ Այն զգալիորեն ավելի արագ է, քան iPhone 16e-ի C1-ը, միաժամանակ սպառելով 30%-ով պակաս էներգիա, քան iPhone 16 Pro-ի մոդեմը։
Հիմնական տարբերակը 256 ԳԲ ներքին հիշողությամբ է։ Սմարթֆոնը հասանելի կլինի սեւ, սպիտակ եւ բաց վարդագույն գույներով։ Նախնական պատվերները բացվում են մարտի 4-ին, իսկ վաճառքը՝ մարտի 11-ին։ Գինը սկսվում է 599 դոլարից։