Անի Մկրտչյանը
Գագիկ Թամազյանը
Երվանդ Տերտերյանը
Մանե Վարոսյանը
13:55 | 13.10.22 | Նորություններ | 2904
Հոկտեմբերի 10-ին կայացել է PayPal ընկերության հիմնադիր, ձեռնարկատեր եւ վենչուրային կապիտալիստ Փիթեր Թիլի բեսթսելլերի՝ «Զրոյից՝ մեկ. ստեղծել ստարտափ, որը կփոխի ապագան» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Սա տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված, նոր Smart մատենաշարի առաջին գիրքն է, որի թարգմանությունն իրականացվել է Դիջիթեյնի եւ Newmag-ի համագործակցության արդյունքում։
Փիթեր Թիլն իր գրքում մանրամասն պատմում է, թե ապագայի բիլգեյթսերն ու իլոնմասկերն ինչու այլեւս մրցակցության մեջ չեն մտնի որեւէ մեկի հետ։ Անհավասար եւ անիմաստ մրցակցությանը տրվելու փոխարեն նրանք կստեղծեն եզակի արժեք եւ երկարաժամկետ հեռանկարում ամենալայն եւ համապարփակ իմաստով կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը։
Մանե Վարոսյանը
Անի Մկրտչյանը