Մարիամ Գյուլումյանը
Մարիամ Գյուլումյանը
Մարիամ Գյուլումյանը
16:58 | 25.11.22 | Հոդվածներ | exclusive 8390
Lucky Carrot-ը («Հաջողակ Գազարը») վիրտուալ գազարներով միմյանց «Շնորհակալություն» հայտնելու հարթակ է, որը, չափելով աշխատակիցների ներգրավվածությունը, դուրս է բերում իրական խնդիրներն ու գործիքներ տալիս՝ դրանք լուծելու։ Նպաստելով ընկերության մշակույթի ձեւավորմանն ու պահպանմանը՝ հարթակը նաեւ օգնում է ժամանակին կանխատեսել, թե որ աշխատակիցներն են ընկերությունը լքելու ռիսկային գոտում եւ հակառակը՝ ովքեր են ընկերության մշակույթի կրողները։
Lucky Carrot-ը 2021 թվականին արժանացել է Product Hunt-ի Golden Kitty մրցանակին՝ որպես լավագույն SaaS պրոդուկտ։ Lucky Carrot-ն օրերս Product Hunt-ում գործարկել է 2-րդ տարբերակը, որը բեկումնային փոփոխություն է պրոդուկտի կառուցվածքում ու բիզնես մոդելում։
Lucky Carrot-ի համար այս կարեւոր շրջափուլում մեծ տեսլականի ու երախտագիտության նոր մշակույթի տարածման մասին iTel.am-ը զրուցել է համահիմնադիր Մարիամ Գյուլումյանի հետ։
Գաղափարն ու երախտագիտության մշակույթի տարածումը
Հայաստանի Ամերիկյան համալսարանի բիզնեսի կառավարում բաժնում էի սովորում ու ծրագրավորումը երբեք չի հետաքրքրել։ Հստակ գիտեի, որ ինձ հետաքրքրում է ընդհանուր բիզնեսն իր բաղադրիչներով։
2017-ին Hero House-ի Համբարձում Քաղկեցյանը եկավ Ամերիկյան համալսարան ու ներկայացրեց ստարտափների մոդելը: Սլավոնական համալսարանում մասնակցեցի Startup Boost Weekend-ին, գաղափար վաղուց ունեի, այդ օրը փիչ (pitch) արեցի, թիմ հավաքեցի, սակայն այդ ստարտափը ձախողվեց։ 3-րդ կուրսում մասնակցեցի Դրեյփերի համալսարանի 5 շաբաթյա ծրագրին, որից հետո ուսումս շարունակեցի Ամերիկյանում։
Այդ ժամանակ մեր մյուս համահիմնադիր Սերգեյ Ասատրյանի առանձին ստարտափը եւս անհաջող ընթացք էր ստացել, միավորվեցինք հաքաթոնի ընթացքում ստեղծված Lucky Carrot-ի շուրջ։
Մարիամ Գյուլումյանը
Մարիամ Գյուլումյանը