Team Telecom Armenia-ն հայտարարել ընկերությունում նշանակալի փուլի մեկնարկի մասին՝ Երեւանի Էրեբունի թաղամասում գործարկվել է 5G ցանց։

Այս մասին հայտնել է ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հեռահաղորդակցության օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում, որը նշվում է մայիսի 17-ին։

Team Telecom Armenia-ն՝ որպես կապի պատմության եւ Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է կրել հեռահաղորդակցության ոլորտի զարգացման պատասխանատվությունը։