Tech Week Vanadzor 2025-ի ընթացքում BANA Angels-ի աջակցությամբ կանցկացվի Wings գաղափարների մրցույթը:

Մրցույթի նպատակն է նորարար սկսնակ ձեռնարկությունների հավաքագրումը Լոռու մարզի զարգացման համար։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիաներ, ագրոբիզնես, զբոսաշրջություն եւ այլն։

Մրցանակային ֆոնդը կազմում է 5000 դոլար․

•    առաջին տեղ՝ 1500 դոլար,
•    երկրորդ տեղ՝ 1000 դոլար,
•    երրորդ տեղ՝ 500 դոլար,
•    հատուկ մրցանակ՝ 2000 դոլար։

Մրցույթին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր առնվազն երկու հոգուց բաղկացած թիմերը։ Մասնակցելու հայտադիմումը հնարավոր է լրացնել այստեղ։ Վերջնաժամկետը հունիսի 10-ն է։