ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակում Լոռու եւ Շիրակի մարզերում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը։
Մարզերում ծրագիրը կիրականացնի դրամաշնորհային մրցույթը հաղթած Armenian Code Academy (ACA) ընկերությունը, յուրաքանչյուր մարզում՝ 100 մասնակից։
Դասընթացների հիմնական թեմաներն են՝
• ծրագրավորման հիմունքներ,
• դիզայներական ծրագրեր,
• մեքենայական ուսուցման մոդելներ,
• տեղեկատվական անվտանգություն,
• կիբեռանվտանգություն,
• ֆիշինգ,
• արդի տեխնոլոգիաներ։
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:
Մասնակիցները պրակտիկ աշխատանքների իրականացման հնարավորություն կունենան հենց դասերի ընթացքում։
Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի եւ դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաեւ աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման հարցում:
Այս տարի «Մասսայական ուսուցում» ծրագիրը կիրականացվի Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակցի համար։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։