Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում հայ ֆուտբոլասերների համար՝ նվիրված ՖԻՖԱ 2025 ակումբային աշխարհի առաջնությանը։
Հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 13-ը ներառյալ Xiaomi TV A Pro 2025 հեռուստացույցը հնարավոր կլինի ձեռք բերել ընդամենը 189.900 դրամով՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում: Առաջարկը գործում է ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդների համար։
Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց, տան արագ ինտերնետ, մինչեւ 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։
«Ֆուտբոլը Հայաստանում ամենասիրելի սպորտաձեւերից է եւ հազարավոր հայեր անհամբեր սպասում են ՖԻՖԱ-ի մրցարշավի մեկնարկին։ Որպես կապի ծառայություններ մատուցող ընկերություն մենք ուզում ենք, որ մեր բաժանորդները լավագույն պայմաններում վայելեն այդ խաղերը։ Բոլորովին վերջերս մենք գործարկել ենք նոր uPlay թիվի եւ մեդիա հարթակը, որն աննախադեպ որակ ու հնարավորություններ է տրամադրում դիտողներին։ Կարծում եմ, որ նորաոճ հեռուստացույցը նոր մակարդակի կբարձրացնի բաժանորդների փորձառությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Նշենք, որ ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի գավաթին մասնակցում է 32 թիմ։ Ucom-ը շնորհավորում է բոլոր ֆուտբոլասերներին FIFA 2025-ի մեկնարկի առթիվ եւ մաղթում գոլաշատ ֆուտբոլային հանդիպումներ։