WIN4Education-ը 6-ամսյա անվճար առցանց դասընթացներով եւ մենտորական աջակցությամբ ծրագիրն ընդունում է հայտեր։ 

Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել՝ ինչպես կրթական փորձը վերածել նորարարական, կայուն ու եկամտաբեր ձեռնարկատիրական գաղափարի։ Կարող են դիմել ԳՏՃՄ ոլորտում կրթության կամ դասավանդման փորձ ունեցող դիմորդներ՝ 18 տարեկանից բարձր կանայք եւ 18-35 տարեկան տղամարդիկ։

Խրախուսելի է հատկապես գյուղական համայնքներից, Արցախից բռնի տեղահանված կանանց եւ միայնակ կամ բազմազավակ մայրերի մասնակցությունը։

Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է, դասընթացների ակնկալվող մեկնարկը՝ սեպտեմբերի 22-ը։ Ավարտին մասնակիցները հնարավորություն ունեն մրցելու «Լավագույն գաղափար» մրցանակի համար։

Հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ, ծրագրի բոլոր մանրամասներին ծանոթանալ՝ այստեղ։ 

WIN4Education-ը կարողությունների զարգացման եւ մենտորության անվճար ծրագիր է, որի նպատակն է զարգացնել Հայաստանում եւ Վրաստանում գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (ԳՏՃՄ) կրթության մեջ նորարարություն անելու մարզաբնակ կանանց եւ երիտասարդների ներուժը, ձեռնարկատիրական մտածողությունն ու հմտությունները։