Inmates խաղի հեղինակ, գեյմ դիզայներ Դավիթ Անդրեասյանի մշակած նոր սարսափ ժանրի խաղ NEDRA-ն արդեն հասանելի է Steam հարթակում:
NEDRA-ն պատմվածքահեն արկածային խաղ է` հարուստ մթնոլորտային գործողություններով եւ գոյատեւման պայքարով։ Խաղի գործողությունները զարգանում են խորհրդային ժամանակաշրջանում Անտարկտիդայում գտնվող լքված գիտահետազոտական կայանում։ Արթուր անունով գլխավոր հերոսը պետք է ուսումնասիրի շրջակայքը, բացահայտի կայանում թաքնված առեղծվածները, միաժամանակ կռվի հարձակվող զոմբիների ու այլմոլորակայինների դեմ, նաեւ գոյատեւման պայքար մղի՝ պահպանելով մարմնի ճիշտ ջերմաստիճանը։
Խաղը փորձել հնարավոր է այստեղ։