Samsung-ը պաշտոնապես հաստատել է իր ամառային Galaxy Unpacked շնորհանդեսի ամսաթիվը։
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 9-ին Նյու Յորքում։ Առցանց հեռարձակումը հասանելի կլինի Samsung-ի կայքում եւ ընկերության պաշտոնական YouTube ալիքում։
Միջոցառման կարգախոսն է Ultra Unfolds արտահայտությունը, որն ակնարկում է նոր գերբարակ սարքերի մասին։ Շնորհանդեսի ընթացքում սպասվում է Galaxy Z Fold 7, Galaxy Z Flip 7 ծալովի սմարթֆոնների եւ ավելի մատչելի Galaxy Z Flip 7 FE մոդելի անոնսը։
Վերջերս հեղինակավոր ինսայդեր Էվան Բլասը հրապարակել էր նոր սմարթֆոնների մամուլի ռենդերները։ Դրան զուգահեռ, Galaxy Z Fold 7-ը ցուցադրվել է տեսանյութով։