OpenAI-ը նախատեսում է ChatGPT-ին ավելացնել փաստաթղթերի համատեղ խմբագրման գործիք, գրում է The Information-ը։

Այսպիսով, ընկերությունը կկարողանա մրցակցել Google Workspace-ի եւ Microsoft Office 365-ի հետ եւ «գրավել» կորպորատիվ հաճախորդներին։ Գործառույթը նման կլինի Google Docs-ին եւ Microsoft Word-ին։ Ընկերությունն այժմ ունի Canvas՝ տեքստի եւ կոդի հետ աշխատելու համար ChatGPT ինտերֆեյս։ Այն պլանավորում են «կատարելագործել», իսկ թե ինչպես, անհայտ է։

OpenAI-ը նախատեսում է ստեղծել ամբողջական էկոհամակարգ, որը կներառի դիտարկիչ, արհեստական ինտելեկտով աշխատող սարք, բովանդակության հոսքեր եւ չատեր՝ օգտատերերի միջեւ հաղորդակցության համար։

Դեռեւս հայտնի չէ, թե երբ կթողարկվի համատեղ խմբագրման գործիքը։