«Մաթեմատիկա» առարկայի 66-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ դպրոցականներն արժանացել են 3 բրոնզե մեդալի եւ 3 գովասանագրի:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 10-20-ն Ավստրալիայի Սանշայն Քոսթ (Sunshine Coast) քաղաքում՝ երկու տեսական փուլով։ Օլիմպիադային մասնակցել է 110 երկրի 630 աշակերտ։

Բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Սարգիս Առաքելյանը (10-րդ դասարան) ու Ծովակ Եգորյանը (12-րդ դասարան), ինչպես նաեւ «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյան (11-րդ դասարան): Գովասանագրերի են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն Մակարյանը (11-րդ դասարան), Միքայել Գալստյանը (12-րդ դասարան) եւ Ալեն Ղազարյանը (12-րդ դասարան)։

Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչներ Գուրգեն Ասատրյանը եւ Սուրեն Գրիգորյանը։

Մաթեմատիկայի 65-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Մեծ Բրիտանիայի Բաթ քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալի եւ 1 գովասանագրի։