12:33 | 15.08.25 | Նորություններ | 617

Google-ը թողարկել է Gemma 3 մոդելը, որը կարելի է գործարկել սմարթֆոնում

Google-ը թողարկել է «սուպեր կոմպակտ» Gemma 3 մոդելը, որը կարելի է գործարկել սմարթֆոնում։ Այն հիմնականում նախատեսված է տեքստի վերլուծության եւ գեներացման համար։

Google-ի տվյալներով՝ մոդելը բաց կոդով է եւ ունի 270 մլն․ պարամետր։ Այն մարզված է հետեւելու հրահանգներին եւ տեքստին կառուցվածք տալու համար։

Հիմնական շեշտը դրված է մոդելի կոմպակտության եւ արդյունավետության վրա․ այն կարելի է գործարկել «թեթեւ եւ մատչելի» ենթակառուցվածքի վրա կամ անմիջապես սարքում՝ օրինակ սմարթֆոնում, նշում է VentureBeat-ը։

Հիմնական կիրառությունները՝

•    տեքստի դասակարգում, վերլուծություն եւ գեներացում,
•    տվյալների կառուցվածքավորում,
•    պահանջներին համապատասխանության ստուգում եւ այլ գործառույթներ։

Հորիզոնական՝ մոդելի չափը, ուղղահայաց՝ հրահանգներին հետեւելու նրա կարողությունը՝ %-ով։ Հորիզոնական՝ մոդելի չափը, ուղղահայաց՝ հրահանգներին հետեւելու նրա կարողությունը՝ %-ով։


Gemma 3-ի աշխատանքը կարելի է փորձարկել Vertex AI հարթակում։ Այն անվճար հասանելի է Hugging Face, Ollama, Kaggle, LM Studio եւ Docker հարթակներում։