17:19 | 26.08.25 | Նորություններ | 1299
Spotify-ը ներկայացրել է ընկերների հետ զրուցելու միջոց՝ դառնալով ավելի սոցիալական բովանդակության սպառման հավելված։
Ընկերության փոխանցմամբ՝ նորույթը կգործարկվի մոտ ապագայում, սակայն կոնկրետ երկրները դեռ չեն նշվում, գրում է The Verge-ը։ Նոր գործառույթը հասանելի կլինի միայն 16 տարեկանից բարձր օգտատերերին։
Հաղորդագրությունները կպահպանվեն «Մուտքային» թղթապանակում՝ պրոֆիլի էջում, որը բացվում է էկրանի ձախ վերեւի անկյունում գտնվող հաշվի լուսանկարով։ Այնտեղ էլ կլինի նոր չատ ստեղծելու կոճակը։ Երգ, փոդքասթ կամ աուդիոգիրք ուղարկելու համար պետք է նվագարկչում սեղմել «Կիսվել» կոճակը եւ ընտրել ընկերոջը։