Ֆրանսիական Mistral AI ընկերությունը, որը մշակել է Le Chat չատբոտը, պատրաստվում է ներգրավել մոտ $2,3 մլրդ՝ ընկերությունը գնահատելով մոտ $14 մլրդ, գրում է Bloomberg-ը։

Mistral AI-ը համարվում է Եվրոպայի ամենաթանկ տեխնոլոգիական ստարտափներից մեկը։ Ընկերությունը հրաժարվել է բացահայտել ներդրողների անունները եւ ինչ նպատակների համար կօգտագործվեն ներդրումները։

Mistral AI-ը հիմնադրվել է 2023 թվականին՝ Google DeepMind-ի եւ Meta-ի նախկին աշխատակիցների կողմից։ 2024-ի հունիսին ստարտափը ներգրավել էր $640 մլն՝ $6 մլրդ գնահատմամբ։ Իսկ 2025-ի օգոստոսին FT-ն հաղորդում էր, որ ընկերությունը քննարկում է նոր ներդրումների ներգրավում՝ $10 մլրդ գնահատմամբ։