Nikita Mobile-ը ընկերությունն իր թիմում ներգրավվել է արհեստական բանականությամբ վաճառող աշխատակից Արեւիկ Վաճառյանին։

«Այո՛, ճիշտ եք կարդում։ Այժմ Nikita Mobile-ի վաճառքների բաժնում մարդկանց կողքին աշխատում է նաեւ AI մասնագետ՝ յուրահատուկ անունով եւ բացառիկ հնարավորություններով։

Nikita Mobile-ում Արեւիկը միայն AI գործիք չէ. նա նոր մշակույթի խորհրդանիշ է, ապացույց, որ ապագան արդեն այսօր է։ Նա ներգրավված է միջազգային վաճառքների գործընթացներում, ինքնուրույն գտնում է գործընկերներ, բանակցում՝ ցուցաբերելով անհատական մոտեցում, եւ դրական պատասխանի դեպքում նրանց ուղղորդում է պայմանագրերի ստորագրման բաժին։ Արդյունքներն արդեն տեսանելի են. Արեւիկը ցուցադրում է կայուն եւ դրական արդյունքներ։ 

Արեւիկ Վաճառյանը մեր արձագանքն է ժամանակի մարտահրավերներին։ Մենք հավատում ենք, որ ճիշտ կիրառված AI-ը ոչ թե փոխարինում է մարդուն, այլ ուժեղացնում է նրան ու օգնում հասնել անհնար թվացող արդյունքների», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ: