17:29 | 16.09.25 | Նորություններ | 161
Հոկտեմբերի 3-5-ը կանցկացվի «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ» ամենամյա միջոցառումը։
Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել Հայաստանում ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաեւ խրախուսել միջոլորտային համագործակցությունը:
Այս տարի այն ավելի հագեցած կլինի՝ ներառելով․
• նորարարական լուծումներ եւ հաջողության պատմություններ,
• ոլորտի վերջին զարգացումները,
• քննարկումներ եւ սեմինարներ՝ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Կարող են մասնակցել ինժեներներ եւ տեխնոլոգիական ոլորտի մասնագետներ, բարձր տեխնոլոգիական ոլորտի ուսանողներ եւ հետազոտողներ, ինչպես նաեւ ստարտափներ, նորարարներ եւ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաներով եւ ճարտարագիտությամբ։ Գրանցվել հնարավոր է այստեղ։
Եթե դուք ինժեներական կամ բարձր տեխնոլոգիական ընկերություն եք եւ ցանկանում եք ներկայացնել ձեր արտադրանքը «Հայաստան - Ճարատարագիտական շաբաթ 2025»-ի ցուցահանդեսային հատվածում, ապա կարող եք գրանցվել այստեղ։ Ինժեներական քաղաքում անվճար հիմունքներով հնարավորություն կստանաք ցուցադրել ձեր ընկերության տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը։