Սեպտեմբերի 20-27-ը Երեւանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտ մասնակցել է ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե եւ 2 արծաթե մեդալների:

Թիմային հաշվարկով զիջել է միայն Ռուսաստանի դաշնության թիմին։

Հայաստանը ներկայացրել են՝

•    Գոռ Հասրաթյանը՝ 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,
•    Նատալի Մարգարյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
•    Ռուզաննա Շիրոյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
•    Բագրատ Բագրատյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,
•    Անահիտ Գալստյանը՝ 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:

Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը:

Թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը: