16:59 | 08.10.25 | Նորություններ | 244
Հայկական Prelaunch-ն արժանացել է արծաթե մրցանակի «Նորարարական հետազոտական մեթոդաբանություն» անվանակարգում՝ ESOMAR Awards 2025 մրցանակաբաշխության ժամանակ։
Սա համարվում է հետազոտությունների եւ ինսայթների ոլորտի ամենահեղինակավոր միջազգային հարթակներից մեկը։
Prelaunch-ի համագործակցությունը Ducati-ի հետ արժանացել է ոլորտի ամենափորձառու մասնագետների բարձր գնահատականին։
«Սկզբից մինչեւ այսօր մեր առաքելությունը պարզ է եղել․ օգնել բրենդերին նորարարություններ անել վստահությամբ՝ հիմնվելով իրական հաճախորդների վարքագծի վրա։ Շնորհակալ ենք ESOMAR-ի ժյուրիին այս ճանաչման համար, ինչպես նաեւ մեր գործընկերներին, թիմին ու համայնքին՝ տեսլականին հավատալու համար», - նշել է ընկերության հիմնադիր Նարեկ Վարդանյանը։