11:14 | 13.10.25 | Նորություններ | 293

Բաժանորդների AI օգնական, թվային վճարային քարտ, Cloud Gaming. Team-ը «ԴիջիԹեք»-ում

Team-ը տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ հոբելյանական 20-րդ «ԴիջիԹեք»-ին ներկայացել է ընկերությունների խմբով: 

Տաղավարում էին Team Systems, Team Solutions, Team Pay, Buy.am ընկերություններն ու Team Telecom Armenia-ն, որը ցուցահանդեսի 5G գործընկերն է:

«Մենք «ԴիջիԹեք»-ի ստեղծումից ի վեր տարբեր ընկերություններով միջոցառման կողքին ենք եւ ի սկզբանե վստահ ենք եղել, որ այն երկրի տեխնոլոգիական ոլորտը հիմնովին փոխելու է: Շնորհավորում եմ գործընկերներիս, որ տասնամյակներ առաջ մեկնարկած տեխնոլոգիական տոնը արդեն հոբելյանական՝ 20-րդ անգամ է նշվում: Տասնամյակներ առաջ Հայաստանն իր առաջին քայլերն էր անում աշխարհի տեխնոլոգիական քարտեզում իր տեղը գտնելու համար, իսկ այսօր արդեն խոսում ենք AI օգնականի, խելացի տան եւ բազմաթիվ այլ ժամանակակից լուծումների եւ Հայաստանի՝ որպես AI եւ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու մասին: Այդ ամենն իրականություն է նաեւ այս տարածաշրջանային տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառման շնորհիվ: Հպարտ եմ, որ այս տարիներին մենք մշտապես «ԴիջիԹեք»-ի կողքին ենք թե՛ որպես մասնակից, թե՛ որպես գործընկեր եւ աջակից»,- ասել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:

photo © Team Telecom Armenia


«Այս տարվա «ԴիջիԹեքն» աննախադեպ է մի քանի պատճառով։ Ավանդական եւ բոլորի կողմից սիրված ցուցահանդեսը՝ էքսպոն, առանձնանում է հայրենական, օտարերկրյա եւ միջազգային ընկերությունների նորարարությունների շռնդալից ցուցադրությամբ։ «ԴիջիԿոնֆ» դիջիթեքյան ավանդական դարձած կոնֆերանսը  հյուրընկալում է ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդի ամբողջ աշխարհից։ Բանախոսների ցանկը իսկապես գլխապտույտ է առաջացնում, այսպիսի ներկայանալի կոնֆերանս մեր երկրում դեռ չի եղել: Առանձնակի ուրախ ենք կիսելու այս հաջողությունները մեր ավանդական գործընկեր Team Telecom Armenia-ի հետ»,-նշել է միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Սարգիս Կարապետյանը:

photo © Team Telecom Armenia


Հոբելյանական «ԴիջիԹեք»-ին Team-ի տաղավարի այցելուներին սպասվում էր բազմաթիվ առաջարկներ: Team Telecom Armenia-ն միջոցառմանը ներկայացնում էր իր հերթական նորարարական լուծումը՝ բաժանորդների սպասարկումն արագացնող հայալեզու AI օգնականը, Team TV-ի նոր ձեւաչափը, Cosmo box-ը եւ Cloud Gaming հնարավորությունը, որոնք բազմաթիվ սարքավորումներ, այդ թվում՝ հեռուստացույցներ, դարձնում են «խաղային»:

Team Systems-ի տաղավարում այցելուները կարող էին գտնել խելացի տան ինտեգրված լուծումներ, դիզայներական հեռուստացույցներ, ինչպես նաեւ մի շարք նորարարական ինժեներական նախագծեր, որոնք ընդգրկվում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման լայն ոլորտներում։ 

Team Pay-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացնում էր իր նոր թվային վճարային քարտը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս կատարել իրենց վճարումները առավել պարզ, արագ եւ անվտանգ:


Team Solutions-ի տաղավարի այցելուները ծանոթացել են «Զանգեզոր» կոնտակտային կենտրոնի լուծմանը, որն այսուհետ հնարավորություն է տալիս սպասարկելու ոչ միայն զանգեր, այլեւ՝ էլեկտրոնային նամակներ, SMS-ներ եւ սոցիալական մեդիայի հաղորդագրություններ: 

Buy.am օնլայն մոլի տաղավարում էլ այցելուներին ներկայացվում էր գնումներ կատարելու նոր ու հարմարավետ միջոցներ, ինչպես նաեւ հատուկ առաջարկներ գործընկերների կողմից: