12:45 | 24.10.25 | Նորություններ | 2547
Ucom-ը, շարունակելով վաճառքի եւ սպասարկման ցանցի արդիականացման գործընթացը, վերաբացել է վերանորոգված եւ ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը Կոմիտաս 8 հասցեում։
Նորաբաց կենտրոնը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված, շարժական եւ ինտերնետ ծառայություններից, ստանալ մասնագիտական խորհրդատվություն եւ ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ, Wi-Fi սարքեր եւ այլ տեխնիկա։
Մինչեւ հոկտեմբերի 31-ը ներառյալ Կոմիտասի սպասարկման կենտրոնում Unity ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվողները կստանան ծառայությունից 1 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։
Unity-ն միավորում է բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետը, շարժական կապը՝ շատ րոպեներով եւ ինտերնետով, նոր սերնդի սարքավորումները եւ ավելի քան 200 հեռուստաալիք, հնարավորություն տալով խնայել մինչեւ 50 տոկոս։
«Ucom-ում մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման ցանցը՝ այն դարձնելով ավելի հարմարավետ ու հասանելի։ Լինելով հաճախորդակենտրոն ընկերություն՝ մենք զարգացնում ենք ոչ միայն մեր ծառայությունները, այլեւ այն միջավայրը, որտեղ մարդիկ շփվում են մեր թիմի հետ։ Այստեղ ամեն մանրուք ուղղված է մեկ նպատակի, որ բաժանորդն ստանա արագ եւ հաճելի սպասարկում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ucom-ն ունի վաճառքի եւ սպասարկման 75 կենտրոն, որից 23-ը՝ Երեւանում։