16:04 | 28.10.25 | Նորություններ | 182
Qualcomm-ը հայտարարել է արհեստական բանականության չիպեր մշակելու մասին, որոնց առաջին տարբերակը կթողարկվի 2026 թվականին։
Reuters-ի տվյալներով՝ ընկերությունը մշակում է AI200 եւ AI250 չիպերը տվյալների կենտրոնների համար։ Qualcomm-ը ձգտում է դիվերսիֆիկացնել իր բիզնեսը՝ նվազեցնելու համար կախվածությունը սմարթֆոնների միկրոպրոցեսորների շուկայից, որը կազմում է ընկերության եկամտի մեծ մասը։
AI200 չիպը վաճառքի կհանվի 2026 թվականին, իսկ AI250-ը՝ 2027 թվականին։ Qualcomm-ը դեռեւս չի հայտնել նոր մոդելների գների մասին։ CNBC-ն նշում է, որ Qualcomm-ի մուտքը տվյալների կենտրոնների կիսահաղորդիչների շուկա նշանակում է նոր մրցակից այս ոլորտի երկու խոշորագույն արտադրողների՝ Nvidia-ի եւ AMD-ի համար։
Ընկերությունը շեշտել է, որ նոր չիպերը նախագծված կլինեն AI մոդելներ աշխատեցնելու եւ ոչ թե դրանք մարզելու համար։ Qualcomm-ի ներկայացուցիչները նաեւ նշել են, որ կիսահաղորդիչները կգերազանցեն մրցակիցների արտադրանքը էներգաարդյունավետության առումով եւ ավելի էժան կլինեն շահագործման համար։