13:25 | 30.10.25 | Նորություններ | 153
Microsoft-ը ներկայացրել է 2026 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի հաշվետվությունը։
Եկամուտը կազմել է 77.7 միլիարդ դոլար (աճը՝ 18%), զուտ շահույթը՝ 27.7 միլիարդ դոլար (աճը՝ 12%)։ Microsoft-ի տվյալներով՝ շահույթը կարող էր ավելի բարձր լինել՝ 3.1 միլիարդ դոլար, սակայն այդ գումարն օգտագործվել է OpenAI-ում ներդրումներ կատարելու համար։
«Խելացի ամպ» բաժնի եկամուտը, որը ներառում է Azure, GitHub, Windows Server, Visual Studio եւ այլ ամպային ծառայություններ, աճել է 28%-ով՝ հասնելով 30.9 միլիարդ դոլարի։
«Արտադրողականության եւ բիզնես գործընթացների» բաժինը եռամսյակի ընթացքում ապահովել է եւս 33 միլիարդ դոլար։ Սա ներառում է Office 365-ի բաժանորդագրությունները, այդ թվում՝ Copilot-ով տարբերակը, LinkedIn-ը եւ այլն։
Մնացած եկամուտը ստացվել է More Personal Computing-ից, որը ներառում է լիցենզավորված Windows արտադրանքի, Surface սարքերի, Xbox խաղերի եւ ծառայությունների, ինչպես նաեւ խաղային համակարգերի վաճառքը։ Այն կազմել է 13.8 միլիարդ դոլար։