15:46 | 05.11.25 | Նորություններ | 95
Հայաստանում մեկնարկել են Տվյալների վերլուծության դպրոցի կողմից կազմակերպված՝ «LLM Scaling Week» առցանց մասնագիտական շաբաթվա գրանցումները: Ինտենսիվ ծրագրի շրջանակներում Yandex-ի փորձագետները կպատմեն խոշոր լեզվական մոդելների հետ աշխատանքի ինժեներական մոտեցումների մասին:
Նոյեմբերի 10-14-ը կանցկացվի «LLM Scaling Week»-ը՝ առցանց ձևաչափով: Մասնակցությունն անվճար է: Մինչև նոյեմբերի 13-ը կարելի է գրանցվել պաշտոնական էջում:
Այս ինտենսիվ ծրագիրը մշակել են Yandex-ի փորձագետները։ Ծրագիրն օգտակար է պրոֆիլային ուղղությունների և հարակից տեխնիկական մասնագիտությունների ուսանողների համար (ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների, կիրառական մաթեմատիկայի, ռոբոտատեխնիկայի և այլ ֆակուլտետներում սովորողներներ), ինչպես նաև ML ինժեներների և հետազոտողների համար, ովքեր ցանկանում են անցում կատարել մեկ GPU-ի վրա փորձարկումներից, և փորձառու ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ խոշոր մոդելների հետ աշխատանքում արդիական մոտեցումների մասին:
Բոլոր գրանցված մասնակիցները կստանան հասանելիություն ինտենսիվ ծրագրին և փորձագետների կողմից տրամադրված տեսանյութերին։ Վիդեոհեռարձակումները կանցկացվեն ռուսերեն։
«LLM Scaling Week»-ը շարունակում է Տվյալների վերլուծության դպրոցի կողմից ավելի վաղ անցկացված ինտենսիվ ծրագիրը: Այս տարի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած կլինի LLM համակարգերի կատարողականության և մասշտաբավորման վրա՝ սկսած բաշխված ուսուցումից և հաշվարկների օպտիմիզացիայից մինչև ինֆերենսի արագացում և համակարգային նեղ տեղերի (bottlenecks) վերացում: Ձևաչափը ներառում է փորձագետների կողմից վիդեո պրեզենտացիաներ, հարց ու պատասխաններ և ավարտական թեստավորում՝ սերտիֆիկատ ստանալու նպատակով։
Մասնագիտական շաբաթվա շրջանակներում հանդես կգան գեներատիվ մոդելների ոլորտում ընկերության ամենախոշոր նախագծերից մեկի՝ YandexGPT-ի ուղղության առաջատար մասնագետները.
- Միխայիլ Խրուշչյով, YandexGPT-ի նախապատրաստման (pretrain) խմբի ղեկավար
Թեմա՝ «Խոր ուսուցման (Deep Learning) հաշվառում»
- Ալեքսանդր Մազիտով, YandexGPT-ի ճարտարապետության հետազոտության թիմի ղեկավար
Թեմա՝ «Mixture of Experts»
- Վլադիսլավ Սավինով, YandexGPT-ի ուսուցման ենթակառուցվածքի թիմի ղեկավար
Թեմա՝ «Ուսուցման արագացում՝ FP8 և Triton օգտագործելով»
- Ստեփան Կարգալցև, Yandex-ի առաջատար ծրագրավորող
Թեմա՝ «Բաշխված ուսուցման և ինֆերենսի կոմունիկացիաները»
- Ռոման Գորբ, YandexGPT-ի ինֆերենսի արագացման թիմի ղեկավար
Թեմա՝ «Inference challenges»
Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ամբողջ աշխարհում մեծացնում է ինժեներական գիտելիքների և մասնագիտական փորձի փոխանակման անհրաժեշտությունը: «LLM Scaling Week»-ը ստեղծում է մի հարթակ, որտեղ տարբեր երկրներից ինժեներներն ու հետազոտողները կարող են ծանոթանալ Yandex-ի նախագծերում կիրառվող մոտեցումներին և ընդլայնել իրենց պատկերացումը ժամանակակից ML ենթակառուցվածքների վերաբերյալ։