Մեկնարկել է «ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՏ ՇԱԲԱԹ 2026» (JAPAN IT WEEK 2026) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը:

ԲՏԱ նախարարությունը եւ JICA-ն ցուցահանդեսին կմասնակցեն «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների առաջարկած լուծումները, նորարարությունները եւ տեխնոլոգիական զարգացումները։

Ցուցահանդեսն Ասիայի խոշորագույն տեխնոլոգիական հարթակներից է, որտեղ ներկայացվում են նորագույն տեխնոլոգիական վերջին լուծումներ եւ միտումներ՝ արհեստական բանականության, կիբեռանվտանգության, մետատվյալների կառավարման, հեռահաղորդակցության, ֆինանսական եւ բիզնես ավտոմատացման համակարգերի վերաբերյալ:

ԲՏԱ նախարարությունը եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) համատեղ իրականացնում են «Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում բիզնես համագործակցության ամրապնդման ծրագիրը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է ներառյալ: Հայտը լրացնել հնարավոր է այստեղ։