Նոյեմբերի 19–21-ին Թայլանդում տեղի է ունեցել Yandex-ի կազմակերպած ամենամյա միջազգային միջոցառում Global Agency Leadership Awards (GALA) 2025-ը։
Միջոցառումը համախմբում է մարքեթինգի ոլորտի առաջատարներին ամբողջ աշխարհից՝ ներկայացնելով այն գովազդային գործակալություններին, որոնք վերջին տարիներին աչքի են ընկել նորարարությամբ, չափելի արդյունքներով եւ գլոբալ մտածողությամբ։
Այս տարի GALA-ին հրավիրված էր 80-ից ավելի առաջատար գովազդային գործակալություն ավելի քան 30 երկրից՝ Սինգապուրից, ԱՄԷ-ից, ԱՄՆ, Բրազիլիայից, Չինաստանից, Կոլումբիայից, Մեքսիկայից եւ այլ շուկաներից։
Գլխավոր թեման էր “AdTech Reimagined: Making Advertising Great Work Again”։ Քննարկումների առանցքում էին արհեստական բանականության կիրառումը, մշակութային լոկալիզացիան, տվյալների էթիկական կառավարումը, ինչպես նաեւ՝ ցուցանիշների գնահատման նոր մոտեցումները արագ փոփոխվող միջավայրում։
Այս տարվա հրավիրված մասնակիցների շարքում առաջին անգամ ընդգրկված էր նաեւ հայկական գովազդային գործակալություն Prodigi-ն։
Գործակալության համահիմնադիր Բորիս Սահակյանը մասնակցել է ոլորտային եւ մասնագիտական քննարկումներին՝ ներկայացնելով Հայաստանի թվային շուկայի առանձնահատկությունները եւ տարածաշրջանի հնարավորությունները։