Սինգապուրում կայացած Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (WRO 2025) եզրափակչում հայկական թիմերը նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ: 

Մարզիչ-խմբավար Շահեն Արաբաչյանի ղեկավարությամբ «Ապագայի նորարարներ» անվանակարգում արծաթի են արժանացել՝

•    Արարատ Բայանդուրյանը (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց),
•    Գրիգոր Խոջայանը (Այգուտ գյուղի դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց),
•    Վահե Գաբրիելյանը (Երեւանի N131 դպրոցի Արմաթ ճարտարագիտական աշխատանոց)։

Գյումրի զարգացման լաբորատորիայի (GDL) թիմը արժանացել է բրոնզե մեդալի։ WRO-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Քոնթեստս Լաբ / Contests Lab։