2025 թվականին «արագ նոթբուքերը» այլեւս չեն բավարարում կորպորատիվ օգտատերերի պահանջները։ 

Աշխատավայրն այլեւս ստատիկ հասկացողություն չէ. թիմերը կարող են տեղակայված լինել տարբեր քաղաքներում, իսկ հանդիպումներն անցկացվում են նաեւ առցանց։ 

Ավելին, այսօր սարք ընտրելիս կարեւոր գործոնը է, թե որքանով է այն աջակցում արհեստական բանականության տեխնոլոգիաներին։ Ահա թե ինչու է ի հայտ եկել նոթբուքերի եւ համակարգիչների նոր դաս, որոնք ի սկզբանե ստեղծված են արհեստական բանականության օգնությամբ առաջադրանքներ կատարելու համար։

ASUS Expert P-ն առաջատար կորպորատիվ սարքերի օրինակ է։ Expert շարքը ստեղծվել է հատուկ բիզնեսների համար՝ ժամանակակից օգտատիրոջն անհրաժեշտ բոլոր հնարավորություններով։ Այս սարքերը բավարարում են բիզնեսի հիմնական կարիքները․ ավելի արագ են, ավելի անվտանգ եւ արդյունավետ՝ հիբրիդային միջավայրում։

Expert P դասի սարքերը

ASUS Expert P շարքը փոքր եւ միջին բիզնեսների համար նախատեսված սարքերի էկոհամակարգ է, որտեղ յուրաքանչյուր մոդել նախատեսված է որոշակի աշխատանքային սցենարի համար: Այս համակարգիչներն առանձնանում են նրանով, որ աջակցում են լոկալ արհեստական բանականության հաշվարկներին եւ առաջադեմ անվտանգությանը։ 

Նոթբուքերի շարքը ներառում է մի քանի մոդել, այդ թվում՝ ExpertBook P1 (P1403/P1503), ExpertBook P3 (PM3406CKA/PM3606CKA) եւ ExpertBook P5 (P5405)։

Expert շարքը ներառում է նաեւ ASUS ExpertCenter AiO P400 բազմաֆունկցիոնալ համակարգիչը՝ Intel Core i7 պրոցեսորով: Եվ, իհարկե, ASUS ExpertCenter P500 Mini Tower-ը՝ բարձր արտադրողականությամբ գրասենյակային համակարգիչը:

Ամբողջ շարքը հիմնված է ընդհանուր կոնցեպտի վրա․ տեղական արհեստական բանականության եւ NPU հաշվարկներ, ExpertMeet եւ ExpertGuardian ժամանակակից արհեստական բանականության միասնական գործիքներ, պարզեցված կառավարում, հարմար սպասարկում, երկարաժամկետ ծրագրային ապահովում եւ հուսալիություն։

Expert P շարքի գլխավոր առավելությունները

Expert P շարքը բիզնես օգտատերերին առաջարկում է մի շարք ակնհայտ առավելություններ ոչ միայն աշխատանքի, այլեւ անվտանգության տեսակետից․

Նախ, լոկալ արհեստական բանականության մշակումը, որտեղ ներկառուցված գործիքները, ինչպիսին է ASUS AI ExpertMeet-ը, անմիջապես աշխատում են սարքի վրա, նվազեցնում են տվյալների արտահոսքի ռիսկը եւ ապահովում գաղտնիությունը։

Երկրորդը, ամենաժամանակակից ճարտարապետությունը. շարքի մոդելները, որոնք հիմնված են AMD Ryzen AI 300 շարքի եւ/կամ Intel Core պրոցեսորների վրա, հնարավորություն են տալիս օգտվել ժամանակակից համակարգչային հնարավորություններից։

Վերջապես, այս շարքի սարքերը հագեցած են ExpertGuardian-ով՝ գործիքների մի ամբողջ փաթեթով, որը հատուկ մշակված է բիզնեսի համար եւ ապահովում է տվյալների եւ ենթակառուցվածքների անվտանգությունը։

Այս շարքը նաեւ առանձնանում է ձեւաչափերի բազմակողմանիությունով։ Նոթբուքերը, մոնոբլոկերը (AiO) եւ համակարգիչներն արդյունավետ աշխատում են աշխատանքային տարբեր պայմաններում եւ սցենարներում։

ExpertBook նոթբուքեր 

2025 թվականին Expert շարքի նոթբուքերի հիմքում է արդեն AMD Ryzen նոր ճարտարապետությունը: ExpertBook P1 (PM1503) եւ P3 (PM3606) շարքի սարքերը այժմ հասանելի են AMD պրոցեսորով, ինչը զգալիորեն ընդլայնում է դրանց հնարավորությունները։

ExpertBook P1 ExpertBook P1


ASUS ExpertBook P1-ը կորպորատիվ ExpertBook շարքի առաջին մակարդակի մոդել է, որը հատուկ մշակված է փոքր եւ միջին բիզնեսների համար, որոնք փնտրում են հուսալի, հզոր եւ մատչելի նոթբուք՝ առօրյա գրասենյակային առաջադրանքներ կատարելու համար։

Սարքի հիմնական նպատակը օպտիմալ գնով առավելագույն արդյունավետության հասնելն է, որը տարբերակում է P1-ը իր ավելի առաջադեմ սարքերից, ինչի շնորհիվ այն հատկապես գրավիչ է ՏՏ ենթակառուցվածքը զրոյից ստեղծող կամ ընդլայնող ընկերությունների համար։ 

Մոդելի հիմնական առանձնահատկություններից մեկը թեթեւ եւ դիմացկուն կորպուսն է, որը կշռում է ընդամենը 1.6 կգ։ 15 դյույմանոց IPS էկրանը ապահովում է փաստաթղթերի եւ աղյուսակների հետ հարմարավետ աշխատանք՝ պահպանելով գերազանց գունային վերարտադրություն եւ լայն դիտման անկյուններ։

ExpertBook P1-ը հասանելի է մինչեւ AMD Ryzen 7 կոնֆիգուրացիայով։ Երկու SSD սլոթերը թույլ են կարգավորել RAID 0/1-ը եւ մեծացնել պահեստի հզորությունը։ Հատկապես ուշագրավ է ներկառուցված AI ExpertMeet տեսակոնֆերանսի գործիքը։ Այն կարող է ենթագրեր ստեղծել, ամփոփել զանգերը, բարելավել պատկերը եւ նվազեցնել աղմուկը։

ExpertBook P3 ExpertBook P3


ASUS ExpertBook P3-ը նույնպես բազմակողմանի բիզնես նոթբուք է՝ ինտելեկտուալ գործիքների ընդլայնված հավաքածուով։

P3 մոդելը (PM3606) աշխատում է AMD Ryzen AI 7 պրոցեսորով եւ հագեցած է ինտեգրված նեյրոնային պրոցեսորով (NPU)` մինչեւ 50 TOPS հզորությամբ։ Լրացուցիչ հնարավորությունների շնորհիվ, որոնցից են AI-ով աշխատող պատկերի բարելավումը եւ ինտելեկտուալ աղմուկի նվազեցումը, այն հարմար է առցանց հանդիպումների եւ հիբրիդային աշխատանքային ռեժիմի համար։

Մոդելը հասանելի է երկու էկրանի չափսով՝ 14 դյույմ եւ 16 դյույմ, ինչը թույլ է տալիս ընտրել շարժունակության եւ աշխատանքային տարածքի միջեւ օպտիմալ հավասարակշռությունը։ ExpertBook P3-ը հագեցած է ժամանակակից Windows 11 անվտանգության հնարավորություններով եւ BIOS պաշտպանությամբ, որը համապատասխանում է NIST SP 800-155 ստանդարտին եւ ապահովում տվյալների բարձր մակարդակի պաշտպանություն։


Այս մոդելը նախատեսված է նրանց համար, ում հարկավոր է առավելագույն արդյունավետություն ԱԲ-ի հետ կապված առաջադրանքներում: Այն աշխատում է Intel Core Ultra (Series 2) պրոցեսորով, որը մեկ համակարգում ինտեգրում է երեք առանձին հաշվողական միավոր՝ CPU-ն, GPU-ն եւ NPU-ն՝ ապահովելով արհեստական բանականության հետ աշխատելիս բոլոր բաղադրիչների միջեւ օպտիմալ փոխազդեցությունը։  

Հենց սա է պատճառը, որ ExpertBook P5-ը ապահովում է տպավորիչ արդյունավետություն. NPU-ն հասնում է մինչեւ 47 TOPS-ի, իսկ ԱԲ մշակման համար հարթակի ընդհանուր արդյունավետությունը բարձրանում է մինչեւ 120 TOPS՝ եռապատկելով նախորդ սերնդի հնարավորությունները։

Այս հզորության շնորհիվ նոթբուքը իդեալական է լոկալ մոդելներ գործարկելու, աշխատանքային հոսքերը արագացնելու, բովանդակություն ստեղծելու, տվյալներ վերլուծելու եւ ցանկացած ծրագրի հետ աշխատելու համար։ 

Անվտանգության առումով սարքը նախատեսված է գրասենյակում օգտագործման համար. այն աջակցում է NIST SP 800-155 ստանդարտին, համապատասխանում է Secured-core PC Windows 11 պահանջներին եւ հագեցած է TPM 2.0-ով, IR տեսախցիկի ադապտիվ բլոկավորմամբ եւ FIDO2 բիոմետրիայով։

ASUS ExpertCenter P400 AiO մոնոբլոկեր

Բազմակողմանի գրասենյակային լուծումներ փնտրող բիզնեսների համար ASUS ExpertCenter P400 AiO-ն առաջարկում է համատեղել բարձր արտադրողականությունը կոմպակտ, ոճային դիզայնի հետ։ Նոր մոդելը 25%-ով ավելի բարակ է, քան նախորդ մոդելները։ AiO-ն հասանելի է երկու կոնֆիգուրացիայով՝ 23.8 դյույմանոց կամ 27 դյույմանոց Full HD էկրանով։


Կոնֆիգուրացիան կարող է ներառել Inter Core i7 պրոցեսոր, բայց ամենակարեւորը, այն նաեւ աջակցում է ASUS AI հավելվածներին։ AiO-ն հագեցած է բարձրորակ Dolby Atmos աուդիո համակարգով, որն ապահովում է պարզ ձայն՝ տեսազանգերի եւ աշխատելու ժամանակ։ Դիզայնի առանձնահատկություններից է տեսախցիկը, որը կարող է հեշտությամբ ներքաշվել տեսազանգերի ավարտից հետո։

ExpertCenter P500 Mini Tower համակարգիչ

ASUS ExpertCenter P500 Mini Tower-ը հագեցած է Intel Core i7 պրոցեսորով եւ լրացուցիչ NVIDIA գրաֆիկական քարտով, ինչը թույլ է տալիս վստահորեն կառավարել շատ ռեսուրս պահանջող ծրագրերը, միաժամանակ կատարել բազմաթիվ առաջադրանքներ եւ աշխատել պրոֆեսիոնալ գործիքների հետ: Նորարարական սառեցման համակարգն ապահովում է կայուն եւ գործնականում անաղմուկ աշխատանք՝ նույնիսկ ծանրաբեռնվածության դեպքում, ինչը հատկապես կարեւոր է գրասենյակում օգտագործելու դեպքում։


Սարքի կորպուսը նախագծված է այնպես, որպեսզի օգտատերերը կարողանան հանգիստ հասնել ներքին բաղադրիչներին առանց գործիքներ օգտագործելու: Այն նաեւ ունի ExpertGuardian տվյալների պրեմիում պաշտպանություն:

ԱԲ հնարավորություններ բիզնես լուծումների համար

ASUS Expert P շարքը, ներառյալ նոթբուքերը, ստացիոնար համակարգիչները եւ այլ մոդելները, հագեցած է ներկառուցված ASUS AI ExpertMeet արհեստական բանականության հարթակով: Այս սեփական գործիքների փաթեթն աշխատում է սարքի վրա՝ առանց տվյալներ ամպային սերվեր ուղարկելու, ինչը հատկապես կարեւոր է գաղտնի տեղեկատվության հետ աշխատող ընկերությունների համար։

AI ExpertMeet-ը օգնում է վիրտուալ հանդիպումները դարձնել շատ ավելի արդյունավետ: Տեսազանգերի արձանագրությունների գործառույթն ավտոմատ կերպով գրանցում է հիմնական կետերը, տեքստի է վերածում խոսքը եւ գեներացնում խոսակցության հակիրճ ամփոփումը։

Մեկ այլ գործիք ստեղծում է ենթագրեր եւ թարգմանում դրանք իրական ժամանակում՝ հնարավորություն տալով հանդիպումներ անցկացնել միջազգային թիմերի հետ: Լրացուցիչ հնարավորություններից են AI աղմուկի նվազեցումը, AI-ով աշխատող պատկերի բարելավումը եւ տեսախցիկների եւ պրեզենտացիաների համար ջրանիշերը՝ զանգերի ընթացքում տվյալների արտահոսքը կանխելու համար:

Արհեստական բանականության տեխնոլոգիաները նույնպես ինտեգրված են անվտանգության համակարգում: Սերիայի բոլոր մոդելները աջակցում են ExpertGuardian-ին՝ համապարփակ անվտանգության համակարգին, որը ներառում է NIST SP 800-155 ստանդարտի BIOS համակարգ, TPM 2.0 մոդուլ եւ հինգ տարվա ծրագրային ապահովման եւ դրայվերների թարմացում: Լոկալ արհեստական բանականության վերլուծությունը թույլ է տալիս սարքին ինքնուրույն նույնականացնել հնարավոր ռիսկերը:

Նոր Expert սարքեր բիզնեսի համար 

ASUS Expert P շարքը ընկերություններին առաջարկում է գործիքներ, որոնք թույլ են տալիս հարմարվել նոր շուկայի պահանջներին: Շարքն ունի լուծումներ ցանկացած աշխատանքային սցենարի համար. թեթեւ եւ շարժական ExpertBook նոթբուքերն իդեալական են գրասենյակից դուրս աշխատողների կամ հաճախակի ճանապարհորդողների համար, մինչդեռ «բոլորը մեկում» ExpertCenter P400 AiO մոնոբլոկերը եւ P500 Mini Tower համակարգիչն ապահովում են կայունություն եւ բարձր արտադրողականություն միայն գրասենյակից աշխատողների համար:

AMD Ryzen պրոցեսորներով մոդելների շնորհիվ ExpertBook նոթբուքերն այժմ առաջարկում են ավելի շատ հնարավորություններ լոկալ արհեստական բանականության մշակման համար՝ առանց տվյալենրը ամպ ուղարկելու։ 

Արդյունքում, այս սարքերի շարքն օգտատերերին առաջարկում է բիզնես խնդիրները լուծելու համար ամբողջական գործիքակազմ․ արտադրողականություն, անվտանգություն, հաղորդակցության եւ հանդիպումների, տեսազանգերի համար նախատեսված գործիքներ, որոնք աշխատանքային հոսքը դարձնում են ավելի արագ եւ արդյունավետ՝ թե՛ գրասենյակում, թե՛ դրանից դուրս: