12:16 | 12.12.25 | Նորություններ | 178
ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ:
Կարող են մասնակցել 2025 թվականի ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները՝ հետեւյալ մասնագիտություններով՝
• ծրագրավորում,
• ցանցային/համակարգային ադմինիստրացիա,
• կիբեռանվտանգություն:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչեւ 2026 թվականի հունվարի 9-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում:
Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ: