X-ը սահմանափակել էր բոլոր օգտատերերի կողմից Grok հաշվի միջոցով իրական մարդկանց բաց բնույթի պատկերներ ստեղծելու հնարավորությունը։

Սոցիալական ցանցը հայտարարել էր, որ իրականացրել է տեխնիկական միջոցառումներ, որոնք սահմանափակում են X-ի Grok հաշվի միջոցով իրական մարդկանց բաց հագուստով պատկերների ստեղծումը։ Սա վերաբերում է նաեւ վճարովի բաժանորդներին։

Ընկերությունը նաեւ սկսել է արգելափակել Grok հավելվածի միջոցով բացահայտ պատկերներ ստեղծելու հնարավորությունն այն շրջաններում, որտեղ դա անօրինական է։

X-ը քաղաքականության փոփոխության մասին հայտարարել է, երբ Կալիֆոռնիայի իշխանությունները հետաքննություն են սկսել սոցիալական ցանցի նկատմամբ՝ իրական մարդկանց, այդ թվում՝ անչափահասների, սեռական բնույթի պատկերներ ստեղծելու համար՝ առանց նրանց համաձայնության։

2025 թվականի դեկտեմբերին xAI-ը թարմացրել է Grok չատբոտի պատկերների խմբագրման գործառույթը։ Օգտատերերը սկսել էին չարաշահել այդ գործառույթը եւ զանգվածաբար ստեղծել բաց բնույթի պատկերներ՝ հիմնվելով իրական մարդկանց լուսանկարների վրա։ 

Չատբոտի հասանելիությունը հետագայում արգելափակվել է Մալայզիայում եւ Ինդոնեզիայում։ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինը՝ Ofcom-ը, կառավարության խնդրանքով հետաքննություն է սկսել X-ի նկատմամբ։ Այս քաղաքականության խախտումները կարող են հանգեցնել սոցիալական ցանցի արգելափակմանը։