Փետրվարի 21-22-ը Թումո լաբերը կանցկացնի իրական հարթակներում բագեր փնտրելու երկօրյա Bug bounty միջոցառում։
Bug bounty ընթացքում միջոցառման մասնակիցները կփնտրեն խոցելիություններ, թերություններ ու չաշխատող կետեր իրական ընկերությունների իրական հարթակներում։ Մասնակիցները կպարգեւատրվեն հայտնաբերված բագերի համար։
Ծրագիրը նախատեսված է 18 տարեկանը լրացած բոլոր այն անձանց համար, որոնք հետաքրքրված են համակարգչային ծրագրերում ու համակարգերը թեստավորելու ու թույլ կամ չաշխատող կետեր գտնելու մեջ։
Ակնկալվում է, որ մասնակիցները կունենան կամ QA, կամ pentest, կամ reverse engineering առնվազն բազային գիտելիքներ։ Դիմել կարող են ինչպես անհատներն, այդպես էլ թիմերը։
Թումո լաբերը կհոգա Երեւանից դուրս բնակվող մասնակիցների կացարանի եւ տրանսպորտի ծախսերը։
Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Մասնակցելու համար դիմել հնարավոր է այստեղ։