12:06 | 05.02.26 | Նորություններ | 249

Yandex Armenia-ն միանում է UEICT-ին՝ ընդլայնելու իր ներդրումը ՏՀՏ էկոհամակարգում

Yandex Armenia-ն միացել է ՏՀՏ գործատուների միությանը (UEICT)՝ նպատակ ունենալով համակարգային ներդրում ունենալ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ 

Ընկերությունն այս առիթով Yandex Hall-ում հյուրընկալել էր UEICT-ի նոր անդամների հանդիպումը՝ ձևավորելով հարթակ, որտեղ Միությանը նոր անդամակցած կազմակերպությունները ներկայացրին իրենց դերն ու առաջնահերթությունները։ 

photo © Yandex Armenia


Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ինչպես նաև Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը։ 

photo © Yandex Armenia


Միանալով ոլորտի խոշորագույն միություններից մեկին՝ Yandex Armenia-ն նախատեսում է ակտիվորեն ներգրավվել համատեղ նախաձեռնություններում, նպաստել փորձի փոխանակմանը և աջակցել երկարաժամկետ ռազմավարական լուծումների մշակմանը՝ ուղղված տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։  

photo © Yandex Armenia


«Որպես միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերության մաս՝ մենք պատրաստ ենք ներդնել մեր փորձագիտական կարողություններն ու փորձը՝ պետական ու մասնավոր հատվածների հետ միասին նպաստելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջընթացին»,- իր խոսքում նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։