Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նոր նախագահ է ընտրվել Արմեն Քոչարյանը՝ VOLO և Spark Work ընկերությունների, տեխնոլոգիական բազմաթիվ այլ նախաձեռնությունների հիմնադիր և ղեկավար։
Ավելի վաղ արդեն նախկին նախագահ Ալեքսանդր Եսայանը հայտարարություն էր տարածել, որում առաջադրել էր Քոչարյանի թեկնածությունը։
«Արմենն ԱՏՁՄ-ում է շուրջ 2 տասնամյակ, և ամենայն հարգանքով բոլոր գործընկերներիս հանդեպ, քիչ մարդ եմ ճանաչում, ում անձնական ներդրումը մեր կառույցի և առհասարակ էկոհամակարգի զարգացման գործում համադրելի է Արմենի ներդրման հետ։ ԱՏՁՄ 25-րդ հոբելյանական Համաժողովի ընթացքում կայանալիք նախագահի ընտրություններին ձայնս տալու եմ Արմեն Քոչարյանին և բոլոր պատվիրակներին հորդորում եմ վարվել նույն կերպ։ Արմենը գերազանց նախագահ է լինելու»,- նշել է նա իր հայտարարությունում։