NVIDIA ընկերությունն ամփոփել է իր չորրորդ եռամսյակը եւ ամբողջ տարվա եկամուտները:
Եռամսյակային եկամուտը տարեկան աճել է 73%-ով՝ հասնելով 68.1 միլիարդ դոլարի։ Տարեկան եկամուտը կազմել է 215.9 միլիարդ դոլար, ինչը 65%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Երկու ցուցանիշներն էլ գերազանցել են վերլուծաբանների սպասումները։
Եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 43 միլիարդ դոլար կամ մեկ բաժնետոմսի համար 1.76 դոլար։ Համեմատության համար, 2025 թվականի չորրորդ եռամսյակի զուտ եկամուտը կազմել է 22.1 միլիարդ դոլար։ Ընկերությունը չի բացահայտել տարեկան շահույթը։
Եռամսյակային եկամտի մեծ մասը՝ 62.3 միլիարդ դոլարը, ստացվել է տվյալների կենտրոնների բիզնեսից։ Այս բիզնեսը կազմում է ընկերության վաճառքի 91%-ը, եւ նրա հաճախորդների ավելի քան 50%-ը հիպերսկալերներ եւ խոշոր արդյունաբերական տվյալների կենտրոններ են։ Վերլուծաբանները կանխատեսել էին 60.69 միլիարդ դոլարի եկամուտ։ Դրանից 51.3 միլիարդ դոլարը ստացվել է հաշվողական ռեսուրսներից, այսինքն՝ ընկերության գրաֆիկական պրոցեսորներից (GPU): Մնացած եկամուտը ստացվել է խաղային բիզնեսից։
Nvidia-ն կանխատեսում է, որ 2027 թվականի առաջին եռամսյակի եկամուտը կկազմի մոտավորապես 78 միլիարդ դոլար։