Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը՝ Ucom-ը որոշել է ժամանակավորապես հատուկ պայմաններ սահմանել տարածաշրջանի մի շարք երկրներում գտնվող իր բաժանորդների համար՝ ապահովելով նրանց կապի հասանելիությունն առանց լրացուցիչ ծախսերի։

Այսուհետ նշված երկրներում ռոումինգում գտնվող Ucom-ի բաժանորդների համար ժամանակավորապես անվճար են մուտքային եւ ելքային զանգերը, ինչպես նաեւ SMS հաղորդագրությունները.

•    Արաբական Միացյալ Էմիրություններ,
•    Օման,
•    Իրան,
•    Իսրայել,
•    Հորդանան,
•    Սաուդյան Արաբիա,
•    Քաթար,
•    Բահրեյն,
•    Իրաք,
•    Քուվեյթ։

Այս փոփոխությունները հնարավորություն կտան բաժանորդներին ստեղծված իրավիճակում կապի մեջ մնալ դեսպանատների, ընտանիքի անդամների եւ մտերիմների հետ։

Ucom-ը հետեւում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ապահովելու կապի հասանելիությունն ու հուսալիությունն իր բաժանորդների համար։