Հրաչիկ Աջամյանը
Հրաչիկ Աջամյանը
Հրաչիկ Աջամյանը
18:01 | 19.10.22 | Հոդվածներ | exclusive 8093
Wakie-ի համահիմնադիր Հրաչիկ Աջամյանը հիմնել է նոր ստարտափ, որն օգնում է միջոցառումների ու կոնֆերանսների ժամանակ մասնակիցների միջեւ որակյալ ու հետաքրքիր շփում ապահովել։
b4 – before you meet-ը ավտոմատ կերպով միմյանց է կապում միջոցառման մասնակիցներին, թույլ է տալիս տեսնել նրանց մասնագիտությունները, գործունեությունը, փորձը եւ կարճ հաղորդակցվելու հնարավորություն տալիս, որից հետո կարող եք շարունակել շփումը, կամ էլ դադարեցնել։
Ստարտափն ընդամենը մի քանի ամսվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է նախասաղմնային ներդրում ստանալ ամերիկյան վենչուրային ֆոնդերից ու կիրառվել է մի շարք միջոցառումներում՝ այդ թվում Հայաստանում։
Հրաչիկը iTtel.am-ին պատմել է նոր ստարտափի գաղափարի ու տեսլականի մասին։
Գաղափարի առաջացումը
Պանդեմիայի սկզբից գրեթե ամեն ինչն օնլայն դարձավ, նոր շուկա բացվեց ու շատ պրոդուկտներ ստեղծվեցին օնլայն միջոցառումների ու կոնֆերանսների համար։
Մարդկանց հետ շատ եմ այս թեմայով շփվել եւ ցանկանում էի հասկանալ ու լսել կարծիքներ, թե ինչու են մասնակցում կոնֆերանսների, ինչն է նրանց գրավում։ Գրեթե բոլորը կարեւորում էին շփումը, բայց նշում, որ առցանցի դեպքում որակն ու փորձառությունը վատն է։
Միջոցառումների կազմակերպիչներն ասում են, որ մարդիկ տոմսերը գնում են, բայց չեն լիարժեք մասնակցում, մոտիվացիան չի հերիքում։
Որոշեցինք ստեղծել մի լուծում, որը մարդկանց այդ շփման արժեքը կտար նաեւ առցանց տարբերակով։ Ընկերներիս հետ փորձարկումներ էինք անում եւ ի վերջո գտանք այն մոդելը, որը բոլորիս համար շատ շահագրգռող էր։
Կեղծ վիդեո պատրաստեցինք մի պրոդուկտի մասին, որը դեռ գոյություն չուներ ու այդ տեսանյութը ցույց էինք տալիս տարբեր մարդկանց ու հարցնում՝ կուզեի՞ն օգտագործել այդ լուծումը։ Կարծիքները դրական էին։
Հրաչիկ Աջամյանը
Հրաչիկ Աջամյանը