Մարտին Միրաքյանը
Մարտին Միրաքյանը
Մարտին Միրաքյանը
Մարտին Միրաքյանը
16:48 | 30.11.22 | Հոդվածներ | exclusive 10367
Profound Academy-ն կրթական հարթակ է, որն ապահովում է հարմարեցված դասընթացներ համակարգչային գիտության (Computer science) թեմաների գործնական ուսուցման համար: Դասընթացը գործնական է եւ ինտերակտիվ, առաջընթացի միակ միջոցը տարբեր խնդիրներ լուծելն է։
Մարտին Միրաքյանի մշակած հարթակն արդեն ներդրվել է «Այբ» դպրոցում ավագ դասարանի աշակերտներին ծրագրավորում սովորեցնելու նպատակով: Ստարտափը համագործակցում է Bright Minds նախաձեռնության հետ, որի շրջանակում մարզերում օլիմպիական խմբակներում խորացված ծրագրավորում է դասավանդվում։ Profound Academy-ի միջոցով ծրագրավորման լեզուներ է սովորում արդեն 1000-ից ավելի ուսանող։
iTel.am-ը ստարտափի հիմնադիր Մարտին Միրաքյանի հետ զրուցել է Profound Academy-ի ստեղծման ու ծրագրերի մասին։
Facebook-ի աշխատանքի հրավերը մերժելն ու Profound Academy-ի ստեղծումը
Տեխնոլոգիաներով հետաքրքրվել եմ «Այբ» դպրոց ընդունվելու ժամանակ։ 10-րդ դասարանում «Այբի» միջավայրը տրամադրող էր, սկսեցի պարապել ու մասնակցել ծրագրավորման միջազգային օլիմպիադաների։ Այնուհետեւ ընդունվեցի Picsart, որտեղ մեքենայական ուսուցմամբ էի զբաղվում, աշխատել եմ նաեւ YerevaNN-ում։
Այս ընթացքում նաեւ Facebook-ում երկու անգամ ինտերնշիփ եմ անցել ու աշխատանքի հրավեր ստացել, բայց մերժել եմ: Որոշեցի մագիստրատուրա անցել Լիսաբոնի Տեխնիկական համալսարանում եւ մեքենայական ուսուցման ուղղվածությամբ թեզ պաշտպանել։
Անցյալ տարի սեպտեմբերին սկսեցի դասավանդել Քվանտ վարժարանում. մեքենայական ուսուցման ներածական դաս էի վարում ավագ դպրոցի երեխաների համար, իսկ «Այբում» մրցակցային ծրագրավորման դասեր անցկացնում։
Մարտին Միրաքյանը
Մարտին Միրաքյանը
Մարտին Միրաքյանը