Կապանում տեխնոլոգիական կրթությամբ հետաքրքրվածների համար հունիսին սկսվում է Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը։
6-12 ամիս տեւողությամբ ճկուն գրաֆիկով անվճար ծրագիրը բաց է 18 տարեկանը լրացած, Machine Learning, Python եւ Javascript սովորել ցանկացողների համար: Նախագիծը հասանելի է բոլորին՝ անկախ փորձից ու ծրագրերին ծանոթության մակարդակից, եւ նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ գիտելիքներն ամրապնդել ցանկացողների համար։
Ծրագիրը կիրականացվի Թումո Կապանում։ Մանրամասները եւ ժամկետները հասանելի են tumolabs.am կայքում։
Թումո լաբերի թիմը մայիսի 15-ին կանցկացնի տեղեկատվական հանդիպում, որին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այս հղումով։