Մայիսի 23-ին կկայանա Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռնարկատիրության եւ արտադրանքի նորարարության EPIC կենտրոնի ավարտական ելույթների օրը։

2025 թվականի գարնանային ինկուբացիոն ծրագրի թիմերը կներկայացնեն իրենց նորարարական ստարտափ գաղափարները փիչինգի միջոցով։ Այս թիմերն անցել են խիստ 15-շաբաթյա ինկուբացիոն ծրագիր՝ հիմնված Lean Canvas մեթոդաբանության վրա՝ հաճախորդների բացահայտման եւ հարցազրույցների միջոցով։

Լավագույն նախագծերը կստանան ֆինասական մրցանակներ։ Ելույթներից հետո մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպել եւ զրուցել ստարտափների հիմնադիրների հետ։

Միջոցառմանը գրանցվել եւ բոլոր մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։