Մայիսի 22-ին Երեւանը կմիանա աշխարհի ավելի քան 400 քաղաքի՝ նշելու Bitcoin Pizza Day-ը։
Միջոցառումը նշանավորում է բիթքոյինի պատմության մեջ առաջին իրական գործարքի տարեդարձը։ Նպատակն է համախմբել տեխնոլոգիական, Web3 եւ կրիպտո համայնքի ներկայացուցիչներին։ Միջոցառումը կազմակերպել են PizzaDAO-ն, Web3 Հայաստան հիմնադրամը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը եւ այլք:
2010 թվականի մայիսի 22-ին, Ֆլորիդայից ծրագրավորող Լասլո Հանյեցը բիթքոյինի պատմության մեջ առաջին անգամ իրականացրեց իրական գործարք՝ վճարելով 10,000 BTC երկու պիցցայի համար։ Այդ ժամանակ բիթքոյնի արժեքը կազմում էր մոտ $0.0041 եւ ամբողջ գործարքը գնահատվում էր մոտ $41։ Այսօր, բիթքոյինի արժեքի աճով, այդ 10,000 BTC-ն կարժենա մոտ $700 միլիոն։
Այս պատմական գործարքը սկիզբ է դրել բիթքոյինի օգտագործմանը որպես վճարային միջոց եւ նշանավորել կրիպտոարժույթների կիրառման նոր դարաշրջանը։