GitHub-ը թողարկել է GitHub Copilot-ի համար նախատեսված AI գործակալի նախնական տարբերակը, որը ներկառուցված է հարթակում եւ կսկսի աշխատել, հենց որ օգտատերը առաջադրանք սահմանի։
Այնուհետեւ գործակալը կաշխատի ֆոնային ռեժիմում։ Նրա գործողություններին կարելի է հետեւել փոփոխությունների պատմության մեջ։ Ընկերությունը նշում է, որ գործակալը կատարում է միջին բարդության առաջադրանքներ՝ սկսած գործառույթների ավելացումից եւ սխալների շտկումից մինչեւ կոդի վերափոխում եւ փաստաթղթաշրջանառության բարելավում։
Աշխատանքն ավարտելուց հետո օգտատերը կարող է մեկնաբանություններ թողնել։ Գործակալը ավտոմատ կերպով կգնահատի դրանք եւ կառաջարկի կոդի փոփոխություններ։
Գործակալը հասանելի է Copilot Enterprise եւ Copilot Pro+ բաժանորդների համար։
2025 թվականի մայիսին OpenAI-ը ներկայացրեց իր AI գործակալը ծրագրավորման համար։ Codex անունով գործակալը ինքնուրույն աշխատում է ամպում եւ կարող է միանալ օգտատիրոջ GitHub հաշվին։