Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի խոշորագույն իրադարձություններից մեկը՝ Sevan Startup Summit-ն, այս տարի կանցկացվի հուլիսի 20-ից 26-ը։
Նախատեսվում են 50,000 դոլարից ավելի դրամաշնորհային մրցանակներ, մինչեւ 1 միլիոն դոլարի ներդրումային հնարավորություն Triple S Ventures-ից։
«Ստարտափ Հայաստան» հիմնադրամն ամբողջությամբ կհոգա 200 ընտրված ստարտափի (մինչեւ 3 թիմի անդամ) անվճար մասնակցությունը։ Կարող են դիմել վաղ կամ աճի փուլում գտնվող ստարտափներ, հիմնադիրներ, որոնք փնտրում են ֆինանսավորում ու գործարար կապեր։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Դիմել հնարավոր է այստեղ։