Yandex Go-ն գործարկել է «Միջքաղաք» սակագինը, որի միջոցով հնարավոր է ուղեւորություն պատվիրել Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքների միջեւ։

«Միջքաղաք» սակագնով ուղեւորությունն ավելի էժան կլինի, քան նույն երթուղով ուղեւորությունը «Ստարտ» սակագնով։

Այժմ «Միջքաղաք» սակագնով հասանելի են երթուղիներ Երեւանից Գյումրի, Արմավիր, Արարատ, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Սեւան, Դիլիջան եւ հակառակ ուղղությամբ։

«Միջքաղաք» սակագնով հասանելի է երկու տարբերակ՝ «Մեկնել հիմա» եւ «Նախապատվեր»։ Օրինակ՝ Երեւանի Կոմիտասի պողոտայից ուղեւորությունը դեպի Գյումրիի Վարդանանց հրապարակ «Ստարտ» սակագնով կարժենա մոտ 16 200 դրամ, իսկ «Մեկնել հիմա» տարբերակով՝ մոտ 12 000 դրամ։ Նախապատվեր հնարավոր է գրանցել պատվերից նվազագույնը 40 րոպե եւ առավելագույնը՝ 72 ժամ առաջ։

Ուղեւորության արժեքում ներառված է ընդհանուր մինչեւ 10 րոպե տեւողությամբ մի քանի կարճ կանգառ։

«Միջքաղաքի» պատվերները ստանում են այն վարորդները, որոնք պատրաստ են կատարել երկար ուղեւորություններ։ Պատվերների  ժամանակը օպտիմալացնելու համար, վարորդը կարող է նախապատվերների ցանկից նախապես վերցնել հետադարձ պատվեր կամ միացնել «հետադարձ» ռեժիմը. այս դեպքում ալգորիթմն ավտոմատ կերպով կսկսի որոնել համապատասխան նոր պատվեր։