Nvidia-ն հրապարակել է 2026 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակի արդյունքները, որն ավարտվել է 2025 թվականի ապրիլի 27-ին։
Եկամուտը կազմել է 44.06 միլիարդ դոլար, ինչը 69%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ 12%-ով ավելի՝ եռամսյակային կտրվածքով։
Ընկերության զուտ շահույթը նվազել է մինչեւ 18.78 միլիարդ դոլար, ինչը 15%-ով պակաս է նախորդ եռամսյակի համեմատ։
Տվյալների կենտրոնի եկամուտը եռամսյակային կտրվածքով աճել է 10%-ով՝ հասնելով 39.1 միլիարդ դոլարի։ Խաղերի բաժինը գրանցել է 3.8 միլիարդ դոլարի (+48%) եկամուտ, մինչդեռ ավտոմոբիլային եւ ռոբոտաշինության հատվածը (Nvidia Isaac, Nvidia Drive եւ այլն) գրանցել է 567 միլիոն դոլար (-1%) արդյունք:
Երկրորդ եռամսյակում ընկերությունը կանխատեսում է 45 միլիարդ դոլարի եկամուտ՝ մոտ 2% շեղումներով: Կանխատեսումը հաշվի է առնում H20 չիպերից մոտ 8 միլիարդ դոլարի կորուստը՝ վերջերս արտահանման սահմանափակումների պատճառով:
Հաշվետվության ֆոնին ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 4.87%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 141.37 դոլարի: Nvidia-ն գրավել է արհեստական բանականության արագացուցիչ չիպերի շուկայի մոտ 90%-ը: 2026 ֆինանսական տարում ընկերության վաճառքի ծավալը կարող է կազմել մոտ 200 միլիարդ դոլար, մինչդեռ երկու տարի առաջ այն կազմում էր 27 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը: